Հա՛յր մեր, որ երկնքում ես,
Սու՛րբ լինի քո անունը,
Քո թագավորությունը գա՛,
Քո կամքը լինի՛
Ինչպես երկնքում, այնպես երկրի վրա,
Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր
Եվ մեզ ներիր մեր պարտքերը,
Ինչպես մենք կներենք մեր պարտապաններին
Ու մեզ փորձության մի տանի,
Այլ փրկիր մեզ չարից,
Քանի որ քոնն է թագավորությունը,
Զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից,
Ամեն։

Ով մեծ Աստված,
Որ տվել ես ինձ բարի հայր ու սիրող մայր,
Տուր ինձ շնորհ անել աղոթք, լինել խելոք
Պարկեշտ ու հեզ, միշտ սիրել Քեզ: Ամեն:
Աղոթք հաց ուտելուց առաջ:

Ճաշակենք խաղաղությամբ այն կերակուրը,
Որ Տերն է մեզ համար պատրաստել:
Օրհնյալ ես Տեր քո պարգևով.
Ամէն:
Փա՛ռք Քեզ, ո՜վ Տեր, փառք Քեզ, փառա՛ց Թագավոր, որ տվեցիր մեզ ուրախության կերակուր.
և Քո ամենաբավ ողորմության լիությամբ լցրիր մեր սրտերը: Այժմ լցրու մեզ Քո Սուրբ Հոգով էլ,
որպեսզի Քո առաջ ընդունելի, և ոչ՝ ամոթահար լինենք, քանզի Դու յուրաքանչյուրին հատուցում ես ըստ իր գործերի:
Ամեն:
Գեղեցիկ երգ <<ՀԱՅՐ ՄԵՐ>> երեխաների կատարմամբ: