Մանկապարտեզ: Անեկդոտներ

staic slider

Անեկդոտներ

Դեբիլիկը փողոցում կանգնած է լինում, մայրը վերևից կանչում է.
- Տղա ջան, փողոցից դուրս արի, կընկնես մեքենայի տակ, շորերդ կկեղտոտես...

*   *   *

- Հայրիկ, ոչխարները ամուսնանու՞մ են:
- Եթե ուզում ես իմանալ, հենց միայն  նրանք են ամուսնանում ... 

*   *   *

Ինչպե՞ս է ձեր ամուսինը: Առաջվա նման լուսնոտությա՞մբ է տառապում:
- Չէ ', փառք Աստծո, ամեն ինչ վերջացավ:
- Բուժվե՞ց:
- Չէ ', զբոսանքներից մեկի ժամանակ վերջապես ընկավ տանիքից: 

*   *   *

- Այս ի՞նչ եմ տեսնում: Կոնյա՞կ եք խմում:
Բայց չէ՞ որ դուք սթափության ընկերության նախագահն եք:
- Հա', բայց հիմա արձակուրդում եմ: 

*   *   *

Ապարանցուն հարցնում են.
- "Ծիծակ" կոշիկ սիրո՞ւմ ես հագնել:
- Չէ ':
- Ի՞նչու:
- Ոտքերս մրմռում են: 

*   *   *

  Աղջիկը բղավում է: Մայրը հարցնում է.
- Ի՞նչ եղավ:
- Եղունգներիցս մեկը չկա, տես, 11 հատ է... 

*   *   *

Ապարանցու տղան մահանում է, ապարանցին ասում է` "չարը խափանվեց":

*   *   *


Հային, թուրքին, վրացուն դևը բռնում, ասում է.
- Վաայ, էլի դուք…

*   *   *

Ապարանցու աղջկան հարս են տանում, հայրը փող է տալիս, որ մոտիկ տեղ գցեն:

*   *   *

Ապարանցին հայելու դիմաց  «չինգաչունգե է խաղում, վերջում պարտվում է:

*   *   *

Ապարանցին մտնում է եկեղեցի, մոմ վաճառողը ասում է` "Մոմ գնեք":
Պատասխանում է`  
- Մերսի, ես լապտեր ունեմ

*   *   *

Ապարանցին ճակատը այնքան է քորում, ճակատագիրը ջնջվի:

*   *   *

Ապարանցին ընկնում է ջուրն ու ասում՝ "Դե, քշի տուն":

*   *   *

Ապարանցին էշին գրկած գնում է: Հարցնում են.
-   Էդ ինչու չես նստում, ինքը տանի քեզ:
Պատասխանում է` 
- Ինքը չգիտի, թե ես ուր եմ գնում:

*   *   *

Ապարանցին ուզում է ինքնասպան լինի. սկզբից մի ոտքին է կրակում, որ չփախչի, հետո նոր կրակում գլխին:

*   *   *

   Ապարանցի աղջիկը հարս է գնում մի գյուղ: Հաջորդ օրը "կարմիր խնձորը" տանելիս տղայի մայրը որոշում է մի սինի խնձոր տանել, քանի որ շատ ունեն:
  Սինիով խնձորները ձեռքներին գալիս են: Մեկ էլ աղջկա տատը հեռվից տեսնելով` ասում է.
-  Վայ, աչքերս քոռանան…  էրեխուն քրքրել են…

*   *   *

  Ապարանցին երեխային տանում է դպրոց ու զգուշացնում, որ մինչև mp3, wma ու divx կարդալ չսովորի, տուն չգա:

*   *   *

  Ապարանցին ոսկե ձուկը տալիս է ոսկերիչին ու պատվիրում` մի կարգին տեսքով վզնոց սարքի:

*   *   *

Ճանապարհին սատկած կատու է ընկած: Քառամյա որդին հարցնում է մորը.
 – Վաաաայ, այս ի՞նչ է պատահել:
– Նա մահացել է և ուղևորվել երկինք` Տեր Աստծո մոտ:
– Փաստորեն Տեր Աստվածը նրան ետ է շպրտել...

*   *   *

 Գնացքով նույն կուպեում գնում են մի հայ, թուրք և վրացի մի կին` դստեր հետ: Ճանապարհին գնացքը մտնում է թունել, բայց ներսի լույսերը չեն վառվում: Հանկարծ մթության մեջ լսվում է համբույրի ձայն ու դրան հաջորդող ապտակ:
  Գնացքը դուրս է գալիս թունելից:
  Վրացի կինը մտածում է. "Աղջիկս արդեն այնքան մեծ է, որ կարողացավ արժանի պատասխան տալ անամոթին":
 Աղջիկը մտածում է. "Մայրս դեռ այնքան երիտասարդ է, որ գրավում է տղամարդկանց":
 Թուրքը. "Արա, էս հայն ինչ անի-չանի, ես պիտի տուժեմ":
 Հայը. "Ուխ, երնեկ նորից մութ լինի, ես էլի հավեսով ձեռքս կպաչեմ ու մի լավ կչռփեմ էս թուրքին...":

*   *   *

  Ապարանցին մագնիսով գնում է գերեզմանոց` Աշոտ Երկաթի գերեզմանը փնտրելու: 

*   *   *

Ոստիկանը դիմում է ամրագոտին չամրացրած վարորդին.
  - Ինչո՞ւ եք վարում առանց ամրագոտու:
Վարորդը.
  - Կարելի է կարծել, թե դուք ուրախ չեք դրա համար... 

*   *   *

 Գժերը ինքնաթիռով գնում են. . . Որոշում են ինքնաթիռում ֆուտբոլ խաղալ: Սկսում են խաղալ: Օդաչուն մոտենում է մի գժի ու խնդրում, որ ասի մյուսներին` այլևս չխաղալ: Քիչ անց օդաչուն այլևս աղմուկ չի լսում: Այդ գժին կանչում է իր մոտ ու հարցնոմ. 
- Ինչ ասացիր նրանց, որ դադարեցրին խաղը: 
- Ասացի,որ դուրսն ավելի ազատ է, այնտեղ թող խաղան:

 *   *   *

  Երեխանե'ր, կազմեք նախադասություն «բարեբախտաբարե բառով:
- Խուլիգանները հարձակվեցին անցորդի վրա և սպանեցին նրան: Բարեբախտաբար, անցորդն իր հետ փող չէր վերցրել, - պատասխանում է Վարդանիկը: 

*   *   *

  Դատավորը` երիտասարդ գողին.
- Դրամարկղի ապակին կոտրելիս չէի՞ր մտածում ապագայիդ ու ընտանիքիդ մասին:
- Հենց դրա մասին էլ մտածում էի: 

*   *   *

  Ի՞նչ է կրկեսը:
Դա մի տեղ է, որտեղ կապիկներն իրենց պահում են մարդկանց նման, իսկ մարդիկ` կապիկների: 

*   *   *

Ինչու՞ են կանայք ավելի շատ ապրում, քան տղամարդիկ:
Որովհետեւ նրանք զոքանչ չեն ունենում: 

*   *   *

- Ինչո՞վ է պատժվում երկկնությունը:
- Երկզոքանչությամբ: 

*   *   *

Քյավառցին մտնում է ինտերնետ, օղի է քաշում: 

*   *   *

Ապարանցին իմանում է` աշխարհի վերջն է, փախչում է Ռուսաստան: 

*   *   *

Ճանապարհային ոստիկանությունում.
 - Դուք հարբած վիճակում վրաերթի եք ենթարկել մի կնոջ:
 - Պարոն կապիտան, սթափ վիճակում չէի կարողանա… այմուամենայնիվ կինս է.... 

*   *   *

Մեկը զանգում է կրկեսի տնօրենին.
– Ինձ գործի կընդունե՞ք:
– Իսկ ի՞նչ եք կարողանում անել:
– Կարող եմ խոսել…
– Դե դա բոլոր մարդիկ էլ կարող են:
– Այո,  ճիշտ է, բայց ես ձի եմ է… 

*   *   *

-  Բժիշկ, ես Ձեզ որերորդ անգամ եմ բացատրում, որ իրոք հիվանդ եմ:
– Իսկ ես Ձեզ ասում եմ, որ դուք դա ներշնչել եք: Դուք առողջ եք:
– Բայց ես ինձ վատ եմ զգում:
– Դա Ձեր կասկածամտության հետևանքն է: Ինքներդ Ձեզ կրկնեք. "Ես առողջ եմ, ես առողջ եմ" և Ձեզ շատ լավ կզգաք:
– Լավ, շնորհակալություն: Ես գնացի:
– Սպասեք, բա չե՞ք վճարելու:
– Դա Ձեր կասկածամտության հետևանքն է, բժիշկ: Ինքներդ Ձեզ կրկնեք. "Ինձ վճարել են, ինձ վճարել ենե և բարձր տրամադրություն կունենաք":

*   *   *

Հանդիպում են երկու ծրագրավորող.
- Լսել եմ` ամուսնացել ես…
- Հա:
- Բա կնոջդ անունը ինչ է:
- Կարի…  չէ, Անահ… մի խոսքով ICQ#9876543210

*   *   *

Գժանոցի պատին մեքենայի նկար կա, բոլոր գժերը փորձում են այդ մեքենայի դուռը բացել, իսկ մի գիժ հեռու նստած ծիծաղում է: Բժիշկները հարցնում են.
- Ինչու ես ծիծաղում:
Ասում է`
- Սրանք ուզում են դուռը բացել, բայց տեղյակ չեն, որ բանալիները ինձ մոտ են:

*   *   *

Գառը իմանում է, որ հայրը ոչխար է, իրեն կամուրջից գցում է:

*   *   *

  Մի թավջութակահար գնում է գյուղերից մեկը` համերգի; Գյուղացիները, ձանձրանալով, աստիճանաբար դուրս են գնում դահլիճից: Մնում է մի տատիկ, որը համբերատար լսում էր նվագողին: Երաժիշտն էլ ոգևորված նվագում է…
 Մեկ էլ հարցնում է.
- Մայրիկ ջան, երևի դասական երաժշտություն շատ ես սիրում , հա՞: 
  Տատիկն ասում է.
      -    Բալա ջան, էդ տակիդ աթոռը իմն ա, սպասում եմ՝ վերջացնես, տանեմ: 

*   *   *

- Բալես, իսկ դու ապերիկ ուզու՞մ ես:
- Ուզում եմ:
- Դե գնա քնի:

*   *   *

Ծնողները իրենց դստեր հանար վեբ տեսախցիկ գնեցին, և սենյակի ճիշտ 1/3-ը թափթփվածությունից մաքրվեց:

*   *   *

Բոլորն ասում են` "Ամառ եմ ուզում, ամառ եմ ուզում…": Իսկ ես չեմ ուզում ամառ, որովհետև գարնանային  բաճկոնս «վերջն ա: 

*   *   *

"Ինչպե՞ս բացատրեմ մամայիս, որ եթե համակարգիչը աշխատի մի ժամից ավելի… չի պայթի": 

*   *   *

Դու՞ք էլ եք ինձ նման. երբ չեք հասկանում` չաթով ինչ են ասում… սմայլիկ եք ուղարկում, որ թեման փակվի”: 

*   *   *

Նորապսակ կինը` անուսնուն.
- Արի՛ պահմտոցի խաղանք: Եթե ինձ գտնես, ես քոնն եմ: Եթե չգտնես`պահարանում եմ:

*   *   *

  Գիտե՞ք ինչու ժամանակակից տղաները չեն լացում… Նրանք վախենում են, որ տուշը կհոսի: 

*   *   *

  Կարաոկեում երգելու համար լսողություն պետք  չէ: Պետք է լավ տեսողություն ու խղճի բացակայություն: 

*   *   *

  "Ես լավատես եմ, ես լավատես եմ, ես լավատես եմ… Մեկ է բոլորս մեռնելու ենք… Ես լավատես եմ, ես…": 

*   *   *

Երբ քեզ ասում են` "Մենակ ճիշտն ասա", հասկանում ես, որ պետք է ստես ուղիղ աչքերի մեջ նայելով: 

*   *   *

Իմանալով շաքարաքլորի բաղադրությունը` հասկանում ես, որ ավելի օգտակար է ուտել դրա փայտը: 

*   *   *

Կանացի տրամաբանություն. "Ուրեմն դու ինձ հետ համամի՞տ ես: Ուշ է: Ես արդեն փոշմանել եմ":

 *   *   *

- Ո՞նց անցավ շաբաթ-կիրակին:
- Դե, ես ուզում էի կինո գնալ, կինս`թատրոն:
- Մմմ… լա՞վն էր թատրոնը: 

*   *   *

- Դուք ընկեր ունե՞ք:
- Ոչ:
- Ո՜նց:Նման սիրուն աղջիկը ընկեր չունի՞:
- Ամուսինս չի թողնում: 

*   *   *

- Կներե՛ք, դուք այնքան նման եք իմ երրորդ կնոջը:
- Իսկապե՞ս… Փաստորեն դուք երեք անգամ ամուսնացել եք:
- Ո՛չ ,երկու:

*   *   *

Ի±նչ կա ավելի ահավոր, քան նստելը սխալ երթուղային տաքսի` վերջին փողով:

*   *   *

- Ընկերս չի սիրում, երբ ես կարճ զգեստ եմ հագնում:
- Ու՞… Էլ չես հագնո՞ւմ:
- Կարոտում եմ նրան: 

*   *   *

- Չե՞ք ասի ձեր քաշը:
- Ո՛չ, չեմ ասի:
- Լավ գոնե սկզբի 3 թիվը ասեք: 

*   *   *

Բուլկու կանոն: Բուլկու մեջ գտնվող եզակի չամիչը գտնվում է կծածի հակառակ կողմում:

*   *   *

Չկա ավելի տհաճ բան, քան այն, երբ գնում ես խոհանոց, մի մեծ բրդուճ ես պատրաստում, գալիս, փաթաթվում ես վերմակի մեջ ու… հեռակառավարման վահանակը մոռանում  սեղանին: 

*   *   *

- Ինչի՞ց ես վախենում:
- Եվս….Քեզ կորցնելուց: Իսկ դո՞ւ:
- Իսկ ե`ս սարդերից… 

*   *   *

Ապարանցուն հարցնում են` 
- Գրիգոր Լուսավորիչը ով է: 
Պատասխանում է`
- Խոր Վիրապի Էլեկտրիկը:

*   *   *

Ապարանցին գնում է կենդանաբանական այգի, էշի վանդակի մոտ կանգնում է ու սկսում երգել`  "ԿԱԼԱՆԱՎՈՐ ԱԽՊԵՐ ՋԱԱՆ…":

*   *   *

Մի տղա զանգում է աղջկան, ասում.
- Քուր ջան, հիմա  որ գամ ձեր տուն` քեզ ուզելու, հերդ ոչխար չի մորթի:
 Աղջիկը.
      - Ոչխարը իր ոտքով գա մեր տուն, հերս էլ չմորթի:

*   *   *

Մեծահարուստ ապարանցին «Ջիպ»–ով Երևանից գնում է Ապարան՝ հայրենի գյուղ։ Տեղ է հասնում, մեքենան կանգնեցնում և թոկով կապում է ծառից։ 
- Ինչի՞ մեքենան կապեցիր ծառից։ - Որ չփախնի այդ հայվանը...

*   *   *
   
Չամիչը նայումա հայելու մեջ, ասումա.- Երնեկ խաղող վախտերս :

*   *   *

Ապարանցու էշը կորւմա ադնակլասնիկովա պոյսկ տալի.

*   *   *

– Ապարանցին ձեռքը մտցում է կիսլատայի մեջ, հանում տենում է չկա։ Միանգամից գլուխն է մտցնում, որ գտնի։

*   *   *

Ուսուցչին հարցնում են. 
– Նշեք երեք պատճառ, որոնց համար դուք սիրում եք ձեր մասնագիտությունը: 
– Հունիս, հուլիս, օգոստոս:

*   *   *

Ապարանցին հայելու դեմը չինգաչունգ է խաղում ու վերջում կրվում է։

*   *   *

- Ապարանցին գնում է կայարան, հարցնում է. "Ապարանի գնացքը ե՞րբ է շարժվում", ասում են, որ 5 Րոպե առաջ է շարժվել, ասում է. "Դե լավա, շատ չեմ ուշացել":

Կինը տագնապահար գոռում է՝ դիմելով ամուսնուն. 
- Ջո՜ն, այստե՛ղ արի, օգնի՜ր ինձ. իմ երեխաներն ու քո երեխաները ծեծում են մեր երեխաներին

*   *   *

Կինը՝ ամուսնուն. 
– Ինձ դուր չի չի գալիս, թե դու ինչպես շարունակ ասում ես իմ մեքենան, իմ հեռուստացւյցը, իմ բազկաթոռը։ Քանի որ մենք ամուսիններ ենք, ապա մեզ մոտ իմ ու քո չպետք է լինի, այլ միայն մեր։ Ի դեպ, այդ ի՞նչ ես որոնում այդտեղ։ 
– Մեր շալվարը։

*   *   *

Մի ջահել աղջկա համար 2 մառդասպան են պատվիրում հարևաններով, ու ասում են թե երբ է աշխատանքից վերադառնալու աղջիկը, որպիսի սպանեն տուն բարձրանալուս: 
Մարդասպանները նրբանցքում դռան հետևը սպասում են,...աղջկա տուն գալու ժամանակն է արդեր, անհամբեր սպասում են բայց աղջիկը չկա ու չկա, գալիս 1 ժամ է անցնում ու դեռ չկա, 2-րդ ժամն է դեռ չկա, գալիս գիշերվա 1-է հասնում ու դեռ չկա աղջնակը: 
Անհանգստացած արտաքինով մարդասպաններից մեկը շշուկով ասում է մյուսին` 
Կարողա խեղճին բանա պատահել ?

*   *   *

Ծրագրավորողի տղան հորը հարցնում ա. 
- պապ, որտեղի՞ց են ծնվում երեխաները. 
- բալես մի խանգարի, գործ եմ անում, Google-ին հարցրա կասի.....

*   *   *

Տատիկը հարցնում է փոքր թոռնիկին. 
- Ով ա սիրում հաչալ? 
- Շնիկը: :) 
- Ապրես, իսկ ով ա սիրում մլավել? 
- Փիսիկը: :) 
- Մալադեց: Ով ա ասում մուուու? 
- Կովը: :) 
- Խելոքս, իսկ ով ա խռխռացնում? 
- Կասպերսկի անտիվիրուսը: 

*   *   *

-Ապեր, առյուծդ վանդակից դուրս է եկել: 
-Արա՜: Բա երեխե՞քս: 
-Մի վախեցիր, երեխաներդ դպրոցում են: 
-Արա՜: Բա կի՞նս: 
-Մի վախեցիր, կինդ խանութում է: 
-Բա ո՞վ կա տանը: 
-ԶՈՔԱՆՉԴ: 
-Արա՜ա՜ա՜: Առյո՜ւծս…

*   *   *

Փեսան զոքանչի հետ գնում է գազանանոց։ Պատահաբար զոքանչը սայթաքում է, ընկնում կոկորդիլոսների մոտ։ Մոտակայքում գտնվող աշխատակիցը գոռում է. 
-Օգնեցե՜ք... 
Փեսան հանգիստ ասում է. 
-Ձեր կոկորդիլոսներն են, դուք էլ օգնեք...

*   *   *

Ուսանողն արձակուրդ է գալիս ծնողների տուն։ Բացում է սառնարանի դուռը և տեսնում, որ ներսում մի կիսամերկ գեղեցկուհու լուսանկար է փակցված։ Զարմանքով հարցնում է մորը. 
– Մամ, սա ի՞նչ է։ 
– Ես եմ կպցրել, որ քիչ ուտեմ։ Ամեն անգամ, երբ բացում եմ սառնարանի դուռը ուտելիք վերցնելու, տեսնում եմ լուսանկարը և մտածում. «Ահա թե ինչ կազմվածք կուզեի ունենալ»։ 
– Օգնո՞ւմ է։ 
– Համ հա, համ չէ։ Ես հինգուկես կիլո կորցրել եմ, բայց, այ, հայրդ տասը կիլոյով գիրացել է...

*   *   *

Ամուսինը գալիս է տուն, տեսնում կինը տխուր-տրտում նստած է. 
-Ի՞նչ է եղել 
-Քեզ համար կոտլետ էի սարքել, կատուն սաղ կերավ 
-Բան չկա, սիրելիս, ուրիշ կատու կգտնեմ քեզ համար:

*   *   *


Մի կին 35 տղա է ունենում, բոլորի անունները` Վարազդատ: Հարցնում են. 
- Ինչպե՞ս ես նրանց կանչում, երևի համարներո՞վ: 
- Ոչ, հայրանուններով:

*   *   *

-Ի՞նչ նվիրենք Գագոյի ծնունդին 
-Միգուցե Ipad, միգուցե Iphօne! 
-Գագո քո կարծիքը ոչ մեկ չի հարցնում:
  Ավելացրեց:
- Ապարանցին գնում է կայարան, հարցնում է. "Ապարանի գնացքը ե՞րբ է շարժվում", ասում են, որ 5 Րոպե առաջ է շարժվել, ասում է. "Դե լավա, շատ չեմ ուշացել":

*   *   *

Ապարանցին քնած ա լինում, մայրն արթնացնում ա. 
- Բալա ջան, վեր կաց, մի քիչ հանգստացի, հետո էլի կքնես:

*   *   *

Ես Աբարանցու տղեն դասից սունա գալիս ուրախ-ուրախ ասումա. 
-Պապ էսոր մառշուտկի հետեվից վազել եմ 200 դրամ էկանոմիա եմ արել: 
Հերը ասումա. 
-Այ դեբիլ տաքսու հետեվից վազեիր 1000 դրամ եկանոմիա կանեիր:

*   *   *

-Մայրի՛կ, ես վաղը աշխարագրության քննության եմ: 
-Դե ուրեմն արի կրկնենք. 
-Գերմանիայի մայրաքաղա՞քը: 
-Բեռլի՛ն: 
-ֆրանսիայի մայրաքաղա՞քը: 
-Բեռլի՛ն: 
-Մայրի՛կ, միքիչ ավելի դժվար հարցեր տուր: 
-Պոլշիայի մայրաքաղա՞քը: 
-Բեռլի՛ն: 
-Ի՜նչ խելացի ես, ԱԴՈ՛ԼՖ:

*   *   *

Ամուսինը նապաստակը ձեռը գալիսա տուն կնգան ասումա մի հատ գազը միացրա սրան եփի, կնիկը ասւմա , բայց գազ չկա, մարդն ասումա դե դիր հոսանքով պատրաստի, ասումա բայց հոսանք էլ չկա, ասումա դե նավթով դիր եփի, ասումա նավթ էլ չկա: Մարդը ջղայնացած նապաստակին շպռտումա պատուհանից դուրս, նապաստակը հելնում իրան թափա տալի ձեռը բարձացնումա <ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ>:

*   *   *

Զենքը պահում են ապարանցու գլխին ասումա. 
- Տենց լավ չի, կոխի աչքս:

*   *   *

Ապարանցին արաղի շիշը բացումա, տենումա շարիկովա, քսումա թևերի տակ

*   *   *

Ապարանցու սեղանատամը սկսում ա շարժվել, վեկալում տակը քարա դնում

*   *   *

Աբարանցին փողողում ճապոնացի է տեսնում… Նայու՜մ, նայում է ու ասում. 
-Արա դե՛, քունդ տանում ա, գնա քնի էլի…

*   *   *

Ապարանցու տղեն 1000դրամանոց ա գտնում, հորն ասում ա. 
- Պա, տես Եղիշե Չարենցի ծննդականն եմ գտել: 
- Շան տղա, վրեն նկարը կա, էդ պասպորտն ա

*   *   *

Աբարանցին երկձվային երկվորյակներ ա ունենում՝ տղա, աղջիկ…

*   *   * 

Երկա՜ր մտորումներից հետո երջանկացած աբարանցին տղայի անունը դնում ա Վալոդ, աղջկանը՝ Վալոդյա…

*   *   *

Աբարանում գիտափորձ են նախաձեռնում: Մի հատ բլոճ են վերցնում, մի ոտը պոկում են, դնում են գետնին ասում են` «քայլի՛», էս բլոճը քայլում ա: 
Հետո երկրորդ ոտն են պոկում, դնում են ասում են «քայլի՛», բլոճը նորից ա քայլում: Հետո երրորդը, չորրորդը, հինգերորդն են պոկում, դնում են, ասում են «քայլի՛», բլոճը նորից, մի կերպ քայլում ա: 
Հետո բռնում են բլոճի վերջին` վեցերորդ ոտն են պոկում, դնում են ասում են «քայլի՛», բլոճը չի քայլում: 
Արձանագրում են` «կորցրեց լսողությունը»:

*   *   *

Ապարանցուն մեղուն կծումա,գնումա բժշկի հարցնումա. 
-Որտեղա՞ կծել, 
-Օպերայի կողքը

*   *   *

Ապարանցու տուն մարդ ա գալիս, ծեծում է դուռը, մարդն ասումա «տանը մարդ չկա». Բա էդ ի՞նչ լույս ա վառվում՞… էս ապարանցին՝ «հեսա կանջատեմ»

*   *   *

Աբարանի թազա կոդնա. երեք ույու չորս

*   *   *

Ապարանցուն վերտալյոտ են նվեր տալիս, սա բռնում է, վրայի ֆռռիկը հանում է, ասում են` ինչի ես հանել, ասում է. 
- Դե, հիմա ո՞վ ա ֆռռիկ դնում, լրիվ կոնդիցիոներ են դնում:


*   *   *