Մանկապարտեզ

staic slider

Աֆորիզմներ մանկության եւ երեխաների մասին

Հինգ կարեւոր պատվիրան.

Նախ՝ երեխային սիրել, հետո՝ դաստիարակել եւ ուսուցանել:
Երեխային ընդունել այնպիսին, ինչպիսին ինքը կա:
Ընդունել երեխայի սխալվելու իրավունքը:
Օգնել երեխային՝ գործել ինքնուրույն:
Ճանաչել նրա անձը եւ կատարելագործել:


Այն տունը տուն չէ, որ մանուկ չունի,
Ուր դեռ չի հնչել ծիծաղը մանկան,
Այն տունը, սիրտ իմ, որ մանուկ չունի
Լեզվակը պոկած զանգի է նման:
Հովհ. Շիրազ


Մանուկներին կրթելն աշխարհիս երեսին ամեն բան է ինձ համար:
… Որքան էլ կապույտ երկինքը գլխիս ա, շունչս՝ բերանումս, ձեզ սուրբ պետք է համարիմ ինձ համար, ձեր արեւին մեռնիմ:
Մանկական աշխարհը վաղուց ի վեր բոլոր երկրային սրտահաճ բախտավորություններից ինձ համար ամենաբարձրն է եղել:
Խ. Աբովյան


Ա՜խ լուսավորյալ մայր, մեծ է քո ազդեցությունը հրեշտականման երեխայի վերա…
Ռ. Պատկանյան

Խաղալու մեջ մանուկները եւ երեխաները պետք է սովորեն այն, ինչ ամենայն լրջությամբ պետք է  նրանց ապագայում:
Ս. Բաբայան

Կրթիր մանկանը իր ճամփան սկսած ժամանակ, որ իր ծերության ժամանակ էլ դրանից չխոտորվի:

Աստվածաշունչ
Ինձ ասա, թե ինչ տրամադրություններ են գերակշռում երեխաների մտքում, եւ ես քեզ կասեմ հաջորդ սերնդի բնավորության մասին:
Է. Բերկ

Աշխարհում չկա ավելի հանդիսավոր հիմն, քան մանկական շուրթերի թոթովանքը:
Մարդու մանկությունից  հիմք դրված սկզբունքները նման են մատաղ ծառի կեղեւին փորագրված տառերին, որոնք աճում են, ծավալվում  նրա հետ, կազմում նրա անպարտելի մասը:
Վ. Հյուգո

Մանկությանը պետք է ցույց տալ մեծագույն հարգանք:
Յուվենալ

Թողե՛ք, որ մանկությունը հասունանա մանկության մեջ:
Երեխային մի՛ դարձրեք պաշտամունքի առարկա, երբ նա մեծանա, շատ զոհաբերություններ կպահանջվի:
Ձեզ երբեք չի հաջողվի ստեղծել իմաստուններ, եթե երեխայի մեջ սպանեք չարաճճիությունը:
Ժան – Ժակ Ռուսո

Խնայե՛ք ձեր երեխաների արտասուքները, որ նրանք կարողանան դրանք թափել ձեր գերեզմանին:
Յ. Ա. Կոմենսկի

Մանկության աշխարհն է իմ կյանքում եղել եւ կմնա ամենանվիրականը:
Այնքան էլ վստահ չեմ, թե մանկությունից հետո ապրել եմ:
Ա. դը Սենտ Էքզյուպերի

Մեծ մարդու վեհությունը արտահայտվում է փոքր մարդկանց հետ նրա վարվելակերպում:
Թ. Կառլել

Վատ երեխաների համար պետք է ծնողներին պատժել:
Մ. Գորկի

Երեխաներին դաստիարակելու համար պահանջվում է ավելի խորաթափանց մտածողություն, քան պետության կառավարման համար:
Ու. Չենինգ

Յուրաքանչյուր հասարակություն պետք է իր երեխաների համար ցանկանա այն, ինչ լավագույն եւ ամենախելամիտ ծնողն է ցանկանում իր երեխայի համար:
Ջ. Դյուի

Մեր երազներում մենք միշտ մի ոտքով մանկության մեջ ենք
 (Զ. Ֆրեյդ)։

Միայն մանկության երազանքների իրականացումը կարող է երջանկություն բերել
 (Զ. Ֆրեյդ)։

Սովորեցրու երեխաներիդ լռել, խոսել նրանք ինքներն էլ կսովորեն
 (Բ. Ֆրանկլին)։

Ձեր երեխային կուռք մի դարձրեք: Երբ նա մեծանա, զոհեր կպահանջի 
(Պ. Բուաստ)։

Երեխայի ժամն ավելի երկար է, քան ծերունու օրը 
(Ա. Շոպենհաուեր)։

Յուրաքանչյուր երեխա ինչ-որ չափով հանճար է, և յուրաքանչյուր հանճար՝ ինչ-որ չափով երեխա 
(Ա. Շոպենհաուեր)։

Երեխաները չգիտեն ոչ անցյալ, ոչ ապագա, նրանք (որ մեր հետ երբեք չի լինում) վայելում են ներկան 
(Ժան դը Լաբրյուեր)։

Ոչինչ ավելի հազվադեպ չի լինում, քան կատարյալ անկեղծությունը ծնողների և երեխաների միջև 
(Ռ. Ռոլան)։

Ոչինչ չի զարմացնում, երբ ամեն ինչ զարմացնում է, այդպիսին է երեխայի առանձնահատկությունը 
(Անտուան դը Ռիվառոլ)։

Փոքր երեխաները շատ ընդհանրություններ ունեն ինտելեկտուալների հետ: Նրանց աղմուկը զայրացնող է, լռությունը՝ կասկածելի 
(Գ. Լաուբ)։

Երեխային իրավունք չունի պատժել նա, ում երեխան չի սիրում 
(Ջ. Լոք)։

Մանկությունը կյանքի ամենաերջանիկ տարիներն է, միայն ոչ երեխաների համար 
(Մ. Մուրկոկ)։

Մայրերն ավելի շատ են սիրում իրենց երեխաներին, քան հայրերը, որովհետև նրանք ավելի վստահ են, որ դրանք իրենց երեխաներն են 
(Արիստոտել):

Առանց երեխաների հնարավոր չէր լինի այդպես սիրել մարդկությունը 
(Դոստոևսկի)։

Երեխաները սուրբ են և մաքուր: Չի կարելի դարձնել նրանց մեր տրամադրության խաղալիքը 
(Ա. Չեխով)։

Երեխաները միանգամից և անկաշկանդ ընտելանում են երջանկությանը, քանի որ նրանք իրենց բնույթով հենց ուրախություն և երջանկություն են 
(Վ. Հյուգո)։

Երեխաներն ունեն տեսնելու, մտածելու և զգալու իրենց սեփական ձևը, և չկա ավելի անմիտ բան, քան ցանկությունը՝ փոխարինել այն մերով 
(Ժ.Ժ. Ռուսո):

Երեխաներին չես վախեցնի խստությամբ, նրանք տանել չեն կարողանում միայն սուտը 
(Լ. Տոլստոյ)։